Առողջապահություն

ԱՆ-ն աշխատում է կորոնավիրուսից մահացածների համար դիահերձարան ունենալ․ փոխնախարար

ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է կորոնավիրուսի հիվանդությունից մահացած քաղաքացիների դիահերձման հարցին։

Նանուշյանը նշեց, որ ցանկացած վարակիչ հիվանդությունից մահվան դեպքում դիահերձման համար անհրաժեշտ են հատուկ պայմաններ։

«Ներկայումս Առողջապահության նախարարության կողմից տարվում են աշխատանքներ՝ ունենալու նման պայմաններով և սարքավորումներով հագեցած դիահերձարան», – ասաց փոխնախարարը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ