fbpx
Առողջապահություն

ԱՆ-ն հայտնում է, թե ինչպես է կատարվում կորոնավիրուսով վարակվածների տնային բուժումը

ՀՀ Առողջապահության նախարարությունը գրառում է կատարել Facebook-ում: Նախարարությունը տեղեկացնում է, թե ինչպես են կորոնավիրուսով վարակված քաղաքացիները բուժում ստանում տնային պայմաններում:

«COVID-19 թեթև դեպքերի տանը բուժման կազակերպման ժամանակ առողջության առաջնային պահպանման օղակի (պոլիկլինիկաներ) բուժաշխատողների կողմից կատարվում է ռիսկի գնահատում, պացիենտին տրամադրում է խորհրդատվություն վարակի փոխանցումը կանխելու և նախազգուշական միջոցառումների վերաբերյալ:

Բժշկի ցուցումով օրական 2 անգամ կատարվում է պացիենտի և խնամողի ջերմաչափում: Բժիշկը հեռախոսազանգերի կամ այցելությունների միջոցով գնահատում է պացիենտի և խնամողի առողջական վիճակը: Անհրաժեշտության դեպքում բժիշկը ուղեգրում է ախտորոշիչ հետազոտությունների (ռենտգեն, թեստավորում):

Վարակի փոխանցումը կանխելու նպատակով անհրաժեշտ է սահմանափակել պացիենտի տեղաշարժը տանը, նվազագույնի հասցնել ընդհանուր տարածքների օգտագործումը կամ մեկուսացնել՝ վերջինիս տրամադրելով լավ օդափոխվող սենյակ: Պետք է պահպանել պացիենտից առնվազն 1-2 մետր հեռավորություն: Նաև սամանափակել պացիենտի խնամողների թիվը և այցելուներ չընդունել»,-ասվում է նախարարության գրառման մեջ:

Ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

https://www.facebook.com/ministryofhealthcare/posts/2650513445189768

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ