Երեկ մեկնարկեց Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2021/2022 մրցաշրջանը, որի առաջին տուրի շրջանակներում միմյանց հետ մրցեցին նաև ԱՊԼ-ի նորեկ «Բրենտֆորդն» ու «Արսենալը»։
Զարմանալիորեն, եվրոպական գրանդ համարվող «Արսենալը» 2-0 հաշվով զիջեց առաջնության նորեկին՝ կեսերից յուրաքանչյուրում բաց թողնելով մեկ գնդակ։
Իսկ «Արսենալն» այդպես էլ չիրացրեց իր տարածքային մեծ առավելությունը։