fbpx
Տնտեսություն

Flyone Armenia-ն մտադիր է չվերթեր իրականացնել դեպի Ստամբուլ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

aram ananyan fly one armenia

Ինչպես հայտնել էինք ՀՀ քաղաքացիական ավիացիան թույլատրել է Flyone Armenia ընկերությանը չվերթեր իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով:

Համապատասխան որոշումն այժմ պետք է կայացնեն նաև Թուրքիայի ավիացիոն իշխանությունները:

Flyone Armenia-ին թույլատրվել է չարտերային չվերթներ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով

FlyOne-ը չեղարկեց դեկտմեբերի 20-ից հունվարի 31-ը նախատեսված Երևանից ՌԴ բոլոր չվերթները

Հաշվի առնելով, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կարգավորված չեն, և չկա օդային հաղորդակցության մասին համաձայնագիր, ապա չվերթերը վերսկսելու որոշման դեպքում դրանք կիրականացվեն չարտերային կերպով։ Ընկերությունից նշում են, որ մտադիր են շաբաթական երեք չվերթ իրականացնել:

Flyone Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը Հ1-ին տված հարցազրույցում սել է.

«Մենք կարծում ենք, որ ուղղությունը պահանջված է ոչ միայն մեր քաղաքացիների, այլև մեր պոլսահայ համայնքի համար, և այդ առումով էլ ենք դիտարկում Երևան-Ստամբուլ չվերթերի իրականացումը:

Այդ պահանջարկը տեսնում ենք, ուսումնասիրությունները, իհարկե, արված են, և մենք հայտարարել ենք, որ մեր տոմսերի գները սկսելու են 39 եվրոյից: Այսինքն՝ անելու ենք հնարավորը, որպեսզի ՀՀ քաղաքացին ունենա հասանելի ճամփորդելու հնարավորություններ, անելու ենք հնարավորինը և ավելին, որպեսզի մեր քաղաքացին ստանա որակյալ զբոսաշրջային և ավիացիոն հնարավորություններ»,- ասել է Անանյանը:

Ավելին՝ դիտեք տեսանյությում.

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ