Հասարակություն

Այրվել է մոտ 150 հակ կուտակած անասնակեր

Փետրվարի 27-ին, ժամը 13։50-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Շեն գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 15:45-ին, մարել՝ 16։17-ին։ Այրվել է մոտ 150 հակ կուտակած անասնակեր:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ