fbpx
Սպորտ

Անաստասիա Գալուստյանը 6-րդն է. Դենիս Տենի հուշամրցաշար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գեղասահքի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվող Դենիս Տենի հուշամրցաշարի ազատ ծրագրում հավաքեց 100.19 միավոր և գրավեց 6-րդ տեղը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

Դա 20-ամյա գեղասահորդուհու առաջին մեկնարկն էր նոր մրցաշրջանում: Ազատ ծրագրից հետո Գալուստյանը 5-րդ տեղում էր:

Հիշեցնենք, որ Սոչի-2014 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Դենիս Տենը 2018 թվականի հուլիսին մահացել էր 25 տարեկանում: Ալմաթիում չարագործները փորձել էին թալանել ղազախ գեղասահորդի մեքենան և դանակի հարված էին հասցրել նրան: Դենիս Տենը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նրա կյանքը փրկել չէր հաջողվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ