fbpx
Զինված Ուժեր

Անցած զորակոչին և այս զորակոչին զորակոչիկների բավական ավելացում ունենք. ՊՆ փոխնախարար

ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ անցած զորակոչին և այս զորակոչին զորակոչիկների բավական ավելացում ունենք:

«Իմիջիայլոց, ուզում եմ, որ հաշվի առնենք, որ օրենքով մենք այս տարի գնացինք մի աննախադեպ իրավակարգավորման: Օրենքով տարկետում տվեցինք միջին մասնագիտական կրթություն ունեցող զինակոչիկներին: Բավական լուրջ քանակի մասին է խոսքը, բայց անգամ այդ պայմաններում ոչ թե նվազման միտում ունենք, այլև ավելացման միտում ունենք»,-ասաց փոխնախարարը:

Պայմանագրային զինծառայության անցնել ցանկացողների թիվը ևս ավելացել է: Ըստ փոխնախարարի՝ աշխատավարձերի բարձրացումից հետո դիմումների աճ կա: Սակայն, առողջությամբ պայմանավորված, ոչ բոլորն են կարողանում անցնել այդ ծառայությանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ