fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ում անչափահասը կրակոցներ է արձակել դպրոցում․ զոհվել են աշակերտներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամերիկայի Միացյալ Նահանգների Միչիգան նահանգների դպրոցներից մեկում 15-ամյա դեռահասը կրակոցներ է հնչեցրել, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։

Այս մասին հայտնում է Fox News-ը։

Նշվում է, որ հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 3, վիրավորվել` 8 մարդ։ Զոհերը 14, 16 և 17 տարեկան աշակերտներ են։

Ըստ աղբյուրի՝ կրակոցներ արձակող դեռահասը ձերբակալվել է։ Նա հրաժարվել է խոսել ոստիկանության հետ։

Նշվում է նաև, որ արձակվել է, ընդհանուր առմամբ, 15-ից 20 փամփուշտ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ