Սպորտ

Նա հրաշալի ֆուտբոլիստ է․ Անչելոտին՝ Ռոնալդուի մասին

Calciomercato-ի հաղորդմամբ՝ «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ, այժմ «Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է  ընթացիկ մրցաշրջանում Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի մրցելույթների մասին։

 

Մարզիչը Ռոնալդուի հետ աշխատել է 2013-2015 թվականներին, երբ գլխավորել է «Ռեալը»։

«Ռոնալդուի համար այս մրցաշրջանը ոչ թե արտասովոր, այլ հերթականն էր, նա կայուն ֆուտբոլիստ է և ունենում է կայուն մրցելույթներ»,- նշել է Անչելոտին։

Կառլո Անչելոտիի խոսքով՝ հաջորդ մրցաշրջանի ընթացքում Ռոնալդուն շատ հանդիպումների է մասնակցելու, շատ գոլեր է խփելու և շատ գոլային փոխանցումներ է կատարելու:

«Նա հրաշալի ֆուտբոլիստ է»,- ընդգծել է Անչելոտին։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ