fbpx
Սպորտ

Անչելոտին շանս է տեսել Բեյլի՝ Ռեալ վերադարձի համար

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Գարեթ Բեյլի մասին, ում վարձակալել է «Տոտենհեմը»։

«Գարեթը քիչ խաղաց Պրեմիեր-լիգայում, բայց, այդուհանդերձ, գոլեր խփեց: Նա մրցաշրջանի վերջին խաղերում բավականին արդյունավետ էր, երբ կայուն կերպով խաղում էր: Ես նրան շատ լավ գիտեմ:

Եթե Բեյլը հետաքրքրված լինի, նա կարող է հիանալի մրցաշրջան անցկացնել: Ես այդ առումով կասկածներ չունեմ:

Հուսով եմ՝ Գարեթը, ինչպես և Իսկոն, Մարսելոն և մյուս ֆուտբոլիստները, ովքեր կորցրել են տեղը «Ռեալի» մեկնարկային կազմում, իրենց քրտնաջան աշխատանքով կապացուցեն, որ ցանկանում են խաղալ «Ռեալում», – Անչելոտիի խոսքերը փոխանցում է Daily Mail-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ