Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի երկրորդ` «Մարտական պատրաստության համալիր վարժություններ» մրցափուլը:
«Խաղաղության մարտիկ» մրցույթին մասնակցող վեց պետությունների զինծառայողների հավաքական թիմերը հաղթահարել են ավելի քան երեսուն նորմացույցների համադրմամբ կահավորված արգելագոտին:
Մրցավարական հանձնաժողովի գրանցած արդյունքներով թիմային հաշվարկով «Պրոֆեսիոնալ» մրցաձևի երկրորդ մրցափուլում հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության թիմը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։