Զինված Ուժեր

Սիրիա մեկնող ականազերծողների հետ անցկացվել են դասընթացներ

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը գրառում է կատարել Facebook-ում և լուսանկարներ է հրապարակել:

««Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Էջմիածնի ուսումնական կենտրոնում, համալրված դասընթացի համար անհրաժեշտ ուսումնական միջոցներով, Սիրիա մեկնող 6-րդ հերթափոխի ականազերծողների հետ անցկացվեցին ականազերծողի տեսական և գործնական դասընթացներ:

Դասընթացի ընթացքում մասնակիցները ստացան ձեռքով ականազերծում իրականացնելու անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ համաձայն հակաականային գործողությունների միջազգային չափորոշիչների (IMAS) և ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի գործողությունների ստանդարտ ընթացակարգերի (ԳՍԸ):

Դասընթացում ներգրավված բոլոր մասնակիցները որակավորվեցին և ստացան հավաստագրեր:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը Սիրիա մեկնող վերապատրաստված ականազերծողներին մաղթեց հաջողություն և բարի առաքելություն»,-ասվում է գրառման մեջ:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Էջմիածնի ուսումնական կենտրոնում, համալրված դասընթացի համար…

Geplaatst door Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ op Dinsdag 15 september 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ