fbpx
Հասարակություն

Երևանի փրկարարական վարչության ստորաբաժանումներում անցկացվել են գործնական պարապմունքներ

Երևանի փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների համար Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատում անցկացվել են դասընթացներ և գործնական պարապմունքներ: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԻՆ-ը:

«Միջոցառման շրջանակներում՝ խոշոր հրդեհի օջախների հայտնաբերման և դրանց մարման աշխատանքներում ներգրավվել են գազածխապաշտպան օղակներ: Իրականացվել են ծխապատ գոտուց տուժածների տարահանման աշխատանքներ:

Գազածխապաշտպան ծառայության դասընթացների կազմակերպման հիմնական նպատակն է ԳԾՊԾ ուժերի պատրաստվածության բարձր մակարդակն ու հրդեհների, վթարների ժամանակ շնչառության համար ոչ պիտանի միջավայրում հրդեհաշիջման և վթարափրկարարական աշխատանքների իրականացման արդյունավետության բարձրացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ