fbpx
Իրավական

Անցումային արդարադատությունը «տռոյկա դատարանների» ձևավորումը չէ. Արարատ Միրզոյան

«Գաղտնիք չէ, որ դատական համակարգը տարիներ շարունակ կուտակված խնդիրներ ունի, որոնք պատուհաս են դարձել մեր գլխին և կանգնած են Հայաստանի առջև: Անցումային արդարադատության նպատակն անկախ դատական համակարգի ձևավորումն է, ոչ թե ավելի սրել եղած խնդիրները, այլ տալ լուծում և հանգեցնել հանրային համերաշխության», – մայիսի 24-ին ԱԺ-ում «Անցումային արդարադատության» վերաբերյալ լսումների ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

ԱԺ նախագահը ներկայացրեց նիստի օրակարգը՝ ընդգծելով, որ պատրաստ են լսել մի շարք տեսլականների մասին, թե ինչպես կարելի է իրականացնել անցումային արդարադատություն և ինչ գործիքներ է պետք կիրառել:

Խորհրդարանի ղեկավարը մանրամասնեց. «Կարևոր է հասկանալ, թե արդյոք կա անհրաժեշտություն անցած իրադարձություններին իրավաքաղաքական գնահատական տալու, և եթե կա այդ անհրաժեշտությունն, արդյոք հիմա դրա ժամանակն է, թե՞ դեռևս սպասել է պետք»:

«Վերջում կուզենայի նշել՝ ինչ չէ անցումային արդարադատությունը. այն «տռոյկա դատարանների» ձևավորումը չէ, արտակարգ դատարանների ձևավորումը չէ, երբ զանազան մարդիկ կարող են հավաքվել և որոշումներ կայացնել: Անցումային արդարադատությունը օրինական ճանապարհով պիտի աջակցի, մաքրի, զտի, կայացնի գործող դատական համակարգը: Սա ամենակարևոր ուղերձն է, որը մտքներումս պիտի պահենք», – ասաց Արարատ Միրզոյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ