fbpx
Հասարակություն

Անդանիկ Մարտիրոսյանի նկատմամբ արդեն երկրորդ մահափորձն է իրականացվում Ուկրաինայում

Ուկրաինական Կրոպիվնիցկի քաղաքում անհայտ անձանց բացած կրակահերթից հրազենային վնասվածք է ստացել 54-ամյա Անդրանիկ Մարտիրոսյանը: Կրակ են բացել ոստիկանական մեկուսարանի մոտ կանգնած մարդկանց ուղղությամբ:

Կրակոցներից մահացել է մարզային ոստիկանության պետի տեղակալ, փաստաբան Ալեքսանդր Իվանովը, իսկ նրա կողքին կանգնած Անդրանիկ Մարտիրոսյանը վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Նա ձեռքի ծանր վնասվածք է ստացել և վիրահատվել: Ուկրաինական լրատվամիջոցների տվյալներով՝ իրականում հենց նա է եղել մահացու կրակոցի թիրախը:

Անդրանիկ Մարտիրոսյանը մեկուսարանի մոտ է եղել տեսակցելու համար որդուն՝ Արսեն Մարտիրոսյանին, որը կասկածվում է ռազմական գործողություններին մասնակիցներից մեկի սպանության մեջ: Մինչ այս Անդրանիկ Մարտիրոսյանի նկատմամբ մեկ այլ մահափորձ էր կատարվել:

Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում: Կրակահերթի մասնակիցներին գտնելու համար հետախուզում է հայտարարված:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ