Ծանրամարտի Հայաստանի առաջնությունում մրցեցին ևս երկու քաշային կարգի ներկայացուցիչներ:
81 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց Ռաֆիկ Հարությունյանը: Երկամարտում նա գրանցեց 340 կգ արդյունքը` պոկելով 150 կգ, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահելով 190 կգ:
Հաջորդ ` 89 կգ քաշայինների մրցավեճում լավագույնը Անդրանիկ Կարապետյանն էր:
Նա պոկեց 163 կգ, հրեց 185 կգ և երկամարտի 348 կգ ցուցանիշով արժանացավ չեմպիոնի կոչմանը:
Այսօր` փետրվարի 14-ին կմրցեն 96 կգ և 102 կգ քաշային ծանրորդները:
Հաղորդում է armsport.am-ը։