fbpx
Խորհրդարան

Անդրանիկ Քոչարյանը հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հունիսի 6-ին հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Քլեր Մեյթրոյի գլխավորած պատվիրակության հետ: Անդրանիկ Քոչարյանը բարձր է գնահատել կազմակերպության առաքելությունը և հույս հայտնել, որ հետագա համագործակցությունը կլինի առավել արդյունավետ:

Պատվիրակության ղեկավարը նշել է, որ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաջնահերթ նպատակներն են ՀՀ իշխանություններին սատարելը հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց խնդիրների հիմնահարցում, ազատազրկվածներին այցելելը, նրանց հայրենադարձման ու տեղափոխության հարցում օժանդակություն ցույց տալը, իշխանություններին խրախուսելը միջազգային մարդասիրական իրավունքի պայմանագրերի վավերացման և ազգային օրենսդրությունում դրանց դրույթների ներառման ու կիրարկման գործում: Քլեր Մեյթրոն ևս կարևորել է համագործակցությունը ՀՀ Ազգային ժողովի հետ:

Զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով ականապատված տարածքներից տուժածներին, անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն վերաբերող հարցեր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ