fbpx
ՏՏ

Անձնական տվյալները, ադրբեջանական հաքերները և կառավարելի քաոսը. Սամվել Մարտիրոսյան

Կորոնավիրուսը շատ բան փոխեց, շատ խնդիրներ ստեղծեց, ավելի շատ արդեն եղած խնդիրներ վերհանեց։ Ամենահետաքրքիր թեմաներից մեկը անձնական տվյալների պաշտպանությոնն է ու դրանց արտահոսքերը, հնարավոր հետևանքները։

Մի քիչ պատմություն
Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության հարցը միշտ խնդրահարույց է եղել, քանի որ չի եղել ոչ պետական մոտեցում, ոչ հանրային պահանջ։ Երկուհազարականների սկբում գրվեց անհատական տվյալների պաշտպանության օրենքը, որը իր մահով չորացավ, քանի որ ընդունելու օրվանից մոռացվեց։ Տաս տարի անց, 2015 թվականին ընդունվեց Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը, ինչպես նաև ստեղծվեց Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, որը գործում է արդարադատության նախարարության անձրևանոցի տակ։

Արտահոսքներ տվյալների մինչև վերջերս, անկասկած եղել են։ Այն էլ բավականին մեծ արտահքսոներ։ 2012-2013 թվականներին, օրինակ, եղել էր մեծ արտահոսք հեռախոսահամրների բազաների։ Սակայն այն ժամանակ շատ բանի արտահոսք չէր էլ կարող լինել․ դեռ շատ բան թղթով էր պահվում։

Ներկա իրավիճակը

Ինչպես նշեցի, մենք արդեն ունենք Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենք, համապատասխան գործակալություն։ Բայց, այսքանից շատ բան չունենք։ Տուգանքը խախտման, արտահոսքի, անբարեխիղճ վերաբերմունքի դեպքում հավասար է 200-500 հազար դրամի։ Եվ դեռ երբեք չի կիրառվել ՀՀ նորագույն պատմության ժամանակ։

Մյուս կողմից մենք ունենք արագ թվայնացում։ Պետական փաստաթղթաշրջանառությունը արդեն տարիներ շարունակ թվայնացված է։ Իսկ հիմա թափով թղթից դուրս է գալիս քաղաքացի – պետություն հարաբերությունը, քանի որ նոր ու նոր ոլորտներ մտնում են էլեկտրոնային կառավարման տակ։ Մեկ այլ կողմից օրենքն ու գործակալությունը գործի կեսի կեսն են։ Եթե չկան հստակ կարգավորումներ, թե ինչպես է պետք օգտվել անձնական տվյալների շտեմարաններից, ով ու երբ իրաբվունք ունի դրանք օգտագործել, որ պաշտպանվածության մակարդակներն են հարկավոր այս կամ այն տիպի տվյալների հետ աշխատանքի դեպքում, մենք ստանում ենք այն իրավիճակը, որն ունենք այսօր։

Ի՞նչ ունենք այսօր

Հունիս-հուլիս սեզոնում մենք արդեն ունենք ահռելի քանակի արտահոսքներ։ Եկեք նայենք հերթով, թե ինչ դեպքեր են արձանագրվել․

Հունիսի 2. “Զնդան” ֆեյսբուքյան էջը հրապարակում է կորոնավիրուսից մահացածների ցուցակները

Հունիսի 11. Ադրբեջանական հաքերային խումբը, որը արդեն տարիներ շարունակ հարձակումներ է իրակականցնում հայկական էլեկտրոնային փստերի և սոցցանցերի հաշիվների վրա, հրապարակում է երեք հազարից ավելի տվյալ․ կորոնավիրուսով վարակվածների և իրենց հետ կոնտակտ ունեցածների։ Հրապարակվում են անունները, ծննդյան թվերը, հասցեները, հեռախոսահամրները և անձնագրի սերիաները։ Հիմնական “զոհերը” Արմավիրից են։

Հունիսի 24-26. Նույն հաքերային խումբը հարապարակում է ևս մոտ երկու հազար հայաստանցու տվյալներ։ Այս անգամ առանց անձնագրային տվյալների։

Հուլիսի 5. Նույն խումբը սկսում է հրապարակել հայաստանցիների անձնագրերի լուսանկարներ։ Ընդ որում, մեջը կան Արցախի ԱԱԾ աշխատակցի տվյալներ։ Հուլիսի 6. Ադրբեջանական հաքերային ֆոումում հրապարակվում են մի քանի հարյուր հայաստանցու անձնագրային տվյալներ։ Ընդ որում դա անձնագրերի լուսանկարներ են, մի մասում մարդիկ նկարահանվել են անձնագրերի հետ։ Նման նկարահանում պահանջում են, օրինակ, վարկային կամ նմանատիպ կազմաերպություններ, որոնց պետք է նույնականացնել մարդուն և համոզվել, որ նա չի օգտագործում մեկ այլ քաղաքացու անձնագիրը։ Ասեմ, որ առկա է նաև Արցախի ԱԱԾ աշխատակցի տվյալներ։

Սա արտահոսքի օրինակներից մեկն է։ Բլուրը իմ կողմից է արվել:

Այս մասին տեղեկանում ենք banman.am կայքից:

Ավելի մանրամասն կարող եք կադալ այստեղ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ