fbpx
Հասարակություն

ՀՀ-ում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ․ Եղանակը Հայաստանում

Հուլիսի 14-ին ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկատվություն է հայտնում առաջիկա եղանակային կանխատեսումների հետ կապված։

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 14-15-ին՝ շրջանների զգալի մասում, 16-18-ը հիմնականում կեսօրից հետո՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ արագությամբ։ Հուլիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-15-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, 16-19-ին՝ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 14-16-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ: Հուլիսի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հուլիսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝                  38.0 0 C (2000 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝                      12.3 0 C (1961 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝               25.0 0 C

ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ