Հասարակություն

Ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ. Եղանակը Հայաստանում

Մայիսի 7-ի ցերեկը, 9-ի կեսօրից հետո, 10-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-10-ը` տեղ-տեղ ինտենսիվ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 8-ին, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 8-9-ը կբարձրանա 4-5 աստիճանով, 10-ին, 11-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մայիսի 7-ի ցերեկը, 9-ի կեսօրից հետո, 10-ի գիշերը և առավոտյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վ: Մայիսի 8-ին, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի մայիսի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`                  29.30C (1987 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                     4.20C (2003 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`                 14.80C


ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի նվազում: 

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ