Հասարակություն

Փրկարարները անձրևաջրերի մեջ արգելափակված 20 մեքենա են դուրս բերել

Հուլիսի 11-ին, ժամը 21:35-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեծամոր ավտոճանապարհին՝ Մեծամոր քաղաքի մոտակայքում, ավտոմեքենաները արգելափակվել են անձրևաջրերի մեջ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները արգելափակումից դուրս են բերել մոտ 20 ավտոմեքենա և սահմանազատել ջրալցված տարածքը. տուժածներ չկան:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ