fbpx
Սպորտ

Անձրևի պատճառով ընդհատվել է Բարսելոնայի մարզումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Բարսելոնա»-ն հերթական նախապատրաստական մարզումն է անցկացրել Լա լիգայի 4-րդ տուրի՝ «Վալենսիա»-ի դեմ հանդիպմումից առաջ: Մարզումը, սակայն, ընդհատվել է անրձևի ու ամպրոպի պատճառով:

Երբ կատալոնական ակումբի ֆուտբոլիստները դուրս են եկել Ժոան Գամպերի անվան մարզումային կենտրոնի խոտածածկ, անձրև է սկսվել ու որոշ ժամանակ անց պարզ է դարձել, որ հնարավոր չէ շարունակել մարզումը:

Սկզբում կատալոնական ակումբը թվիթերյան էջը նույնիսկ կատակել է՝ գրելով. «Չկա ավելի լավ ժամանակ մարզման համար. գնդակն արագ է տեղաշարժվում»:

Պրիմերայի 4 տուրից հետո Իսպանիայի գործող չեմպիոնը 4 միավորով մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականում է:

«Բարսելոնա»-«Վալենսիա» հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի 14-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ