fbpx
Աշխարհ

Անլգլիայում մետաղորսիչի օգնությամբ գանձ են գտել

Անգլիական Սոմերսեթ կոմսության հյուսիս-արեւելքում գանձեր որոնողները մետաղորսիչի օգնությամբ գանձ են գտել: Դրանք  XI դարի 2528 արծաթե դրամներ են, տեղեկացնում է BBC-ն։

Սա ամենամեծ գանձն է Վիլհելմ Նվաճողի ժամանակներից, որը գտնվել է 1833-ից հետո։ 1236 դրամները հատվել են Անգլիայի անգլոսաքսոնական վերջին թագավորի՝ Հարոլդ II Գոդվինսոնի օրոք, եւ նրա պատկերով են։ Մնացած 1310 դրամների վրա պատկերված է Վիլհելմ Նվաճողը։

Գանձի արժեքն առայժմ պաշտոնական գնահատում չի ստացել։ Նախնական գնահատմամբ՝ գանձի արժեքը կարող է կազմել 5 մլն ֆունտ ստեռլինգ։ Այդ գումարը կստանան դրամները գտնողները եւ հողատերը։

«Այս դրամների իսկական արժեքը 500 ոչխար է, դա այն է, ինչ կարող էիք գնել այդ փողերով հազար տարի առաջ։ Ուստի մենք պետք է դրանց արժեքը «վերածենք» արդի փողերի»,- ասում է Բաթ քաղաքի Roman Baths թանգարանի մասնագետ Սթիվեն Քլյուզը։

Փորձագետների խոսքով՝ դրամները շատ լավ են պահպանվել հիմնականում բարձրահարգ արծաթով հատված լինելու պատճառով, որը գրեթե կոռոզիայի չի ենթարկվում։

Գտնված դրամների մեջ կան մի քանիսը, որոնք հատվել են Վիլհելմ Նվաճողի կողմից Հասթինգսի ճակատամարտից հետո, նրա թագադրման առիթով, 1066 թվականի դեկտեմբերի 25-ին, Վեսթմինսթերյան աբբայությունում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ