fbpx
Սպորտ

Անգամ ասելու բան չկա. Սա մեր ամենավատ խաղն էր. Տարխանով

«Փյունիկը» այսօր՝ սեպտեմբերի 13-ին կայացած խաղում 0:3 հաշվով պարտվեց «Ալաշկերտին»։ Խաղից հետո ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը հանդիպեց լրագրողների հետ:

«Անգամ ասելու բան չկա: Մենք շատ վատ խաղացինք: Մրցակիցը շատ կազմակերպված էր գործում: Առաջին և երրորդ գոլը տեսաք՝ ինչպես ընդունեցիք: Երկրորդ գոլը շատ զավեշտալի էր մեզ համար:

Հավաքականից վերադարձած ֆուտբոլիստներն իրենց լավագույն մարզավիճակում չէին, իսկ նորեկները լավ ֆունկցիոնալ վիճակում չեն: Չնայած՝ Օզբիլիսը շատ հաջող մտավ խաղի մեջ:

Սա մեր ամենավատ խաղն էր: Ոչինչ չէր ստացվում գրոհելիս, շատ էինք տարածություն տալիս մրցակցին, գնդակ կորցնում: Կփորձենք վերլուծել պատճառները»,- ասաց Տարխանովը:

Մրցաշրջանի մեկնարկում միավորների կորստի մասին

«Սա մրցաշրջանի մեկնարկ է, և այսպես լինում է: Ինչ վերաբերում է մրցաշրջանի ավարտին բարձր տեղ զբաղեցնելուն՝ գուցե ազդի միավորներ կորցնելը: Այս պահին ոչինչ ասել չեմ կարող»։

Վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մասին

«Մանուչարյանը մեկ շաբաթից կմիանա թիմին: Սիչյովը դեռ անհատական ծրագրով է մարզվում: Նրա մասին դեռ վաղ է ինչ-որ բան ասելը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ