fbpx
Աշխարհ

Անգելա Մերկելի ինքնազգացողությունը վատացել է Զելենսկու հետ հանդիպման ժամանակ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ոկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպման ժամանակ վատացել է Մերկելի ինքնազգացողությունը: Վերջինս ընկել է ցնցումների մեջ: Հաղորդում է REN TV- ն:

Գերմանիայի կանցլերի ինքնազգացողության վատացման պատճառ կարող էր հանդիսանալ Բեռլինում բարձր ջերմաստիճանը, որը գերազանցում է 30 աստիճանը:

Ինչպես հաղորդում է korrespondent.net-ը՝ Անգելա Մերկելը, անդրադառնալով իր ինքնազգացողության վատացմանը, նշել է.

«Այդ ժամանակից ի վեր ես առնվազն երեք բաժակ ջուր եմ խմել, հավանաբար հենց դրա կարիքն ունեի, հիմա շատ լավ եմ զգում»,- ասել է նա:

Ուկրաինայի նախագահն էլ հավելել է, որ միջադեպի ժամանակ ինքը կանգնած էր Մերկելի կողքին:

«Ես կանգնած էի նրա կողքին, հավատացեք, նա ապահով վիճակում էր», – ասել է Զելենսկին: Ի պատասխան՝ Մերկելը ծիծաղել է։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ