Աշխարհ
18:11 27/10/2019

Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնել է թուրք ղեկավարի գրասենյակը:

Նշվում է, որ զրույցի ընթացքում նրանք քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում տիրող իրավիճակը:

«Մեր նախագահը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային խնդիրները, ինչպես նաև Սիրիայի հյուսիսարևելքում տիրող իրավիճակը»,- ասվում է Էրդողանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ