Անգլիական 6 ակումբներ՝ «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Լիվերպուլը», «Տոտենհեմն» ու «Արսենալը» համատեղ հայտարարություն են պատրաստում։
Նրանք պատրաստվում են բողոքարկել մրցաշարը, որից հետո Ֆլորենտինո Պերեսը պետք է 2-ից 4 շաբաթվա ընթացքում ընդհանուր ժողով հրավիրի, որի ժամանակ էլ հիմնադիր ակումբները կկարողանան քվեարկել Սուպերլիգայի լուծարման համար։
Այս մասին հայտնում է ESPN-ն։
Նշվում է, որ եթե Պերեսը հրաժարվի լուծարել մրցաշարը, ապա մասնակիցները կարող են նրան դատի տալ։