Անգլիայում չինական ռեստորանների ցանցը ստիպված է եղել գործի դնել ռոբոտ մատուցողներին այն բանից հետո, երբ կորոնավիրուսային համավարակի պատճառով աշխատողների պակաս է առաջացել:
Ինչպես գրում է Daily Mail-ը, The Chinese Buffet ցանցի ռեստորաններից յուրաքանչյուրում այժմ աշխատում են BellaBot ռոբոտներ, որոնց արժեքը 20 000 դոլար է: Պարբերականը նկատում է, որ սա շատ ավելի մատչելի է, քան նվազագույն աշխատավարձով շաբաթական աշխատանքի քառասուն ժամվա համար սովորական մատուցողին վճարելը:
Ռոբոտն ունի չորս դարակ, որոնց վրա տեղադրվում են պատվերներով ափսեները: Այն մեկ ուղևորության ընթացքում կարող է սպասարկել չորս սեղան: Երբ սարքը մոտենում է սեղանին, այն պատվիրատուներին ասում է վերցնել այն դարակի ափսեները, որի լույսը վառվում է: