fbpx
Սպորտ

Անգլիայում հիանալի առաջնություն է․ Արիգո Սակի

Վստահաբար կարող եմ ասել, որ ԱՊԼ-ն ոսկե դարաշրջան է ապրում: Այսպիսի կարծիք է հայտնել իտալացի մասնագետ Արիգո Սակին Պրեմիեր լիգայի մասին:

«Պեպ Գվարդիոլան, Յուրգեն Կլոպն ու Մաուրիցիո Պոչետինոն իմ սիրելի մարզիչներն են: Նրանցից յուրաքանչյուրն իր փիլիսոփայությունն ունի:

Անգլիայում հիանալի առաջնություն է:

Պրեմիեր լիգայի միակ խնդիրն այն է, որ այնտեղ խաղում են շատ հաճախ: Երևի դա է պատճառը, որ Անգլիայի ընտրանին լուրջ հաջողություննների չի կարողանում հասնել»,-ասել է իտալացին։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի գործող չեմպիոնը «Մանչեսթեր Սիթի»-ն է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ