fbpx
Սպորտ

Անհաջողությունները մեր կյանքի մի մասն են, և մենք պետք է ճիշտ դասեր քաղենք դրանցից. Նեյմար

ՊՍԺ-ի  և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմար Ժունիորը խոսել է կարիերայում ունեցած դժվարությունների մասին, և անկեղծացել է, թե ինչն է օգնել իրեն հաղթահարել դրանք:

«Ես ունեմ այնպիսի բնավորություն, որն ինձ ստիպում է երբեմն լռել այն ժամանակ, երբ պարտավոր եմ խոսել: Երբ սկսեցի ավելի շատ խոսել ինձ հետաքրքրող հարցերի մասին, ամեն ինչ սկսեց կարգավորվել:

Իմ կարիերայում մի քանի մեծ սխալ եմ գործել, սակայն կարծում եմ, որ համբերությունն օգնում է ֆուտբոլիստներին կատարելագործվել: Անհաջողությունները մեր կյանքի մի մասն են, և մենք պետք է ճիշտ դասեր քաղենք դրանցից»,- նշել է Նեյմարը:

Հիշեցնենք, որ Նեյմարը, ապաքինվելով վնասվածքից, ՊՍԺ-ի վերջին 2 հանդիպումներում խփել է իր թիմի հաղթական գոլերը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ