fbpx
Հասարակություն

Անհապաղ հեռացնել բռնություն պարունակող տեսանյութը․ հայտարարություն

Coalition to Stop Violence against Women-ը ( Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա ) Facebook-ի էջում գրում է․

«Օրերս, Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակվել է մի հումորային տեսանյութ, որտեղ խաղարկվում է ընտանեկան բռնության արդյունքում ստացած կապտուկները քողարկել փորձող կնոջ կերպար։

Մինչ կինը կադրում կիսվում է իր փորձով՝ ընթացքում ցուցադրվում է բռնության տեսարան, որտեղ զուգընկերը ծանր գործիքով հարվածում ու գետնին է տապալում կնոջը՝ ընթացքում հնչեցնելով կենցաղային պահանջներ։

Նման տեսանյութերի հրապարարակումը անչափ վտանգավոր է այս խոցելի ժամանակահատվածում, երբ ամբողջ աշխարհում՝ Կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով նկատվում է կենցաղային և ընտանեկան բռնության դեպքերի աճ։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան իր վրդովմունքն է հայտնում սույն տեսանյութի, ինչպես նաև համանման տեսանյութերի հրապարակման վերաբերյալ, և պահանջում՝ անհապաղ հեռացնել այն համացանցից»։

https://www.facebook.com/csvwarmenia/posts/2882067558497879?__xts__%5B0%5D=68.ARA44Po-mH8CqFWcURt4EcLraaIQ3QO71Mow8uKEohr7QiHNdadktME9R0J4pi26BeHCYqv8L6dxr4ekxjASAwV7XMV7lwxuWL-fKq5zfLmYLIVWJ2DwkYIB1byi44Rr26piFiU0pDz654UVcsysnRx5LiR8Tb31gTA4mgxplgAeAbsFw2VQtdayg4ooGsB1dVgXNZK2aDxEYodv1Ts_FIKogCu1yg5vp3DWUBQf7iqlDbRVjC1XrNBSl_nF6RoJmH8vq34DwE6bq0JMXMS3d4OlfF2hhSeauwgv7t3qxtiy3CYNvhvjxuQKZRWCkpBCsVLEH6fWPY2OH5daX_WAKEgUVg&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ