fbpx
Քաղաքականություն

Անհասկանալի է ռուսաստանաբնակ մշակույթի գործիչների նման ակտիվությունը․ Մակունց

Մշակույթի գործիչներն օգտվել են Սահմանադրությամբ սահմանված իրենց իրավունքներից: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ 60 մշակույթի գործիչների տարածված հայտարարությանը:

«Ես որևէ խնդիր չեմ տեսնում, որ մշակույթի գործիչները ՀՀ-ում իրենց խոսքի ազատությունի օգտվելով, իրավական դաշտում միջնորդություն ներկայացնելու հնարավորություն օգտվելով որևէ գործողություն են ծավալում: Այստեղ անհասկանալի մեկ այլ հանգամանք է, որ ռուսաստանաբնակ մշակույթի գործիչները, առանձին լրագրողներ նման ակտիվություն են ցուցաբերում իրենց դիրքորոշումը բարձրաձայնելու առնչությամբ: Անհասկանալի , որովհետև երբևէ մենք նրանց կողմից որևէ հարցի վերաբերյալ ականատես չենք եղել»,-ասաց Մակունցը:

Նա նկատեց, որ այսօր Ռուսասատանում կան որոշ անձինք, որոնք հետախուզման մեջ են և այդ կապակցությամբ ռուսաստանաբնակ նշված հայ գործիչները որևէ դրական կամ բացասական դիրքորոշում չեն հայտնել:

«Կամ ասենք Հայաստանի ազգային անվտանգությանը վերաբերող հարցերի վերաբերյալ որևէ դիրքորոշման ականատես չենք եղել»,-հավելեց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ