fbpx
Սպորտ

Մբապեն անհավանական տաղանդ է. Պոչետինո

«Պարի Սեն Ժերմենի» նախկին մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեի խաղը։ 23-ամյա հարձակվողը դուբլի հեղինակ է դարձել ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի Լեհաստանի դեմ խաղում (3:1):

Այս պահին Մբապպեն զբաղեցնում է ԱԱ-2022-ի լավագույն ռմբարկուների ցուցակի առաջին հորիզոնականը։

«Մբապպեն զարմանալի տաղանդ է, նա վառ է և աներևակայելի խաղացող է: Կարծում եմ, որ մենք նրան շատ լավ մարզել ենք, այնպես որ դուք կարող եք տեսնել այն ամբողջ վարպետությունը, որը նա այժմ ցուցադրում է: Սա նորմալ է, նա ընդամենը 23 տարեկան է, իսկ աշխարհի առաջնությունում արդեն հաղթել է։ Նա զարմանալի խաղացող է և անհավանական տաղանդ: Բայց խնդիրն այն է, որ երբեմն պետք է կառավարել ինքդ քեզ, քանի որ մենք ասում ենք, որ նա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է, և նրա համար հեշտ չէ կառավարել իրեն»,- մասնագետի խոսքերն է մեջբերում Eurosport-ը։

Աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը կհանդիպի Անգլիայի հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ