fbpx
Աշխարհ

Անհայտ անձինք հարձակվել են Պորոշենկոյի վրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անհայտ անձինք հարձակվել են Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի վրա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ Պորոշենկոն հարցաքննությունից հետո Հետաքննության պետական բյուրոյի շենքից դուրս գալիս է եղել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ շենքի մոտ սպասող մի քանի անձինք նրան դիմավորել են «հեռացի՛ր» («вон!»-խմբ.) արտահայտությամբ:

Այն պահին, երբ Պորոշենկոն մոտեցել է մեքենային, որպեսզի նստի՝ նրանցից մեկը բարձրացել է մեքենայի վրա, իսկ մյուսը արցունքաբեր գազ է կիրառել:

Ուկրաինայի նախկին նախագահի թիկնապահներն արձագանքել են այդ գործողություններին, սակայն, այդ անձանց հաջողվել է փախուստի դիմել:

Տեղի ունեցածից հետո Պորոշենկոն նստել է մեքենան ու հեռացել:

Ներկայումս իրավապահները որոնողական աշխատանքներ են իրականացնում՝ այդ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ