fbpx
Իրավական

Անհայտ անձինք տարան Վահագն Վերմիշյանին

Քիչ առաջ անհայտ անձինք, որոնք խուզարկություն էին իրականացնում քաղշինկոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում, իրենց հետ տարան Վերմիշյանին և նրա համակարգիչները։ Այս մասին գրոմ է Hraparak.am-ը։

Աղբյուրը փոխանցում է, որ իրենք ականատես են եղել այն պահին, երբ Վերմիշյանին ուղեկցում էին վերելակ։ Երբ փորձել են նրանից պարզաբանում ստանալ, ոմն մեկը, որը, ինչպես մյուս բոլորը, չներկայացավ, հրմշտեց դուրս հանեց դռնից այն կողմ, չնայած, որ արդեն տեսել էր լրագրողի վկայականը։

Մյուս ենթադրյալ իրավապահները նույնպես չներկայացան։

Հիշեցնենք, որ Hraparak.am-ը այսօր գրել էր, որ Վերմիշյանի դեմ կա հարուցված քրեական գործ՝ կոռուպցիոն չարաշահումների և հովանավորչության հանցակազմով, Վերմիշյանը մեզ հետ զրույցում հերքել էր իր առնչությունը այդ քրեական գործին։

Առավել մանրամասն՝ Hraparak.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ