fbpx
Հասարակություն

Պայթյունի հետևանքով զոհերից 14-ի ինքնությունը պարզվել է, անհետ կորածների թիվը դարձել է 6

Այս պահին Սուրմալու առեւտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 16-ի, որից 14-ի ինքնությունը պարզվել է։ Այս լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Ղամբարյանը։

«Զոհերի թվում կա մեկ անչափահաս։ Երկու անհետ կորածները օտարերկրացիներ են։ Փլատակների տակ կենդանի մնացած մարդկանց գտնելու հավանականությունը նվազում է»,- ասաց նա։

Պաշտոնյան հայտնեց, որ շենքի տեղում, որը դեռ կանգուն է, պարբերաբար սառեցման աշխատանքներ են իրականացվում, պայթյունի վտանգ չկա։

«Հիմա տեսողական մոնիթորինգի հատուկ տեխնիկայով փորձում ենք պարզել, թե ինչ կա շենքի ներսում։ Ծանր տեխնիկան չի թափանցում այնտեղ, որտեղ մարդիկ կարող են լինել։ Այն այժմ դուրս է բերում է բեկորները: Դժվար է ասել, թե որքան կտեւեն աշխատանքները, բայց դրանք ինտենսիվ են։ Տեմպը արագ է»,-ասաց Ղամբարյանը։

Ինչպես նաև ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

1․ Գագիկ Կարապետյան

2․ Արտավազդ Հայրապետյան

3․ Վանիկ Ամիրխանյան

4․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․)

5․ Մեհրի Թահերի (ԻԻՀ քաղաքացի)

6․ Գեղամ Պետրոսյան (ծնված 1985 թ․)։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ