ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է Ռուսաստանի կողմից հայտարարություններին, թե Ուկրաինայում գործում են օտարերկրյա կամ տեղական քիմիական և կենսաբանական զենքի լաբորատորիաներ։
Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանության Facebook-ի էջից։
Փրայսը նշել է, որ այդ պնդումները ենթադրյալ լաբորատորիաների մասին բացարձակ անհեթեթ են։
Խոսնակը ընդգծել է, որ նման ապատեղեկատվություններ տարածելու միջոցով Ռուսաստանը փորձում է արդարացնել իր գործողությունները Ուկրաինայում։