Այսօր լրագրողների հետ զրույցում արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը անդրադարձել է Վահե Գրիգորյանի հայտարարությանը ՍԴ-ի վերաբերյալ։
«Անգամ եթե հիմա ես հայտարարեմ, որ Երկիրը հարթ է, ճգնաժամ չի առաջանա։ Վահե Գրիգորյանի հայտարարությունը ոչ միայն ճգնաժամ չի առաջացնում, այլև չի վկայում դրա առկայության մասին։ Այն, որ Գրիգորյանը հայտարարում է ճգնաժամի մասին, վկայում է, որ սահմանադրությունը բոլորին խոսքի ազատություն է երաշխավորել։ Սա կարծիք է։ Այլ բան է, որ կարծիքն անհեթեթ է։ Անհեթեթության վրա ժամանակ կորցնել չարժե։ Ես չեմ կիսում նման մոտեցումը», – ասել է Հարությունյանը։