fbpx
Իրավական
13:10 06/09/2019

Անհնազանդության դրսևորում ՔԿՀ-ներում․ իրավիճակը վերահսկվում է. ՔԿԾ

Սեպտեմբերի 5-ի երեկոյան առանձին ՔԿՀ-ներում արձանագրվել են անհնազանդության դրսևորումներ, որոնք Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում դադարեցվել են։

Ներկայում իրավիճակը գտնվում է Նախարարության վերահսկողության ներքո, անհնազանդություններ չկան։ Հնարավոր զարգացումների դեպքում նախարարն իր լիազորությունների շրջանակում և Քրեակատարողական ծառայությունը, օրենսդրությամբ նախատեսված կարգով, կձեռնարկեն իրավիճակից բխող համարժեք գործողություններ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿԾ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ