«Դիմադրություն» շարժման մասնակիցները այսօր առավոտյան անհնազանդության ակցիա են իրականացրել մետրոյի կայարաններում:
Նստելով վագոնների դռների միջև՝ «Երիտասարդական» կայարանում նրանք փորձել են խոչընդոտել գնացքի աշխատանքը:
Ընթացքում վիճաբանություն է առաջացել այդ պահին մետրոյից օգտվող քաղաքացիների և անհնազանդություն իրականացնող երիտասարդների միջև:
Միջադեպերը կանխել են ոստիկանության աշխատակիցները, որոնք ավելի ուշ բերման են ենթարկել ակցիայի 3 մասնակցի:
Զուգահեռաբար, շարժումը նաև ավտոերթեր է իրականացնում մայրաքաղաքում: