ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության համար ընդունելի է Ընտրական օրենսգրքում և «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու ընտրված ձևաչափը, այն է՝ ըստ առաջնահերթության, հատվածաբար և հերթականությամբ։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Խմբակցությունը հանդես է եկել բազմաթիվ առաջարկներով, ինչպես օրինակ՝ համամասնական ընտրական համակարգ, զինվորների քվեարկության գաղտնիությունն ապահովող մեխանիզմների ներդրում, որպեսզի հրամանատարները 50 մ-ից ավելի չկարողանան մոտենալ ընտրամասին։
Վերահսկողության հետ կապված առաջնահերթ են համարում բոլոր ընտրամասերում տեսախցիկների առկայությունը և այլն։
«Հնարավոր ռիսկերը չեզոքացնելու բազմաթիվ առաջարկներ ենք արել և բոլորը պետք է քննարկենք»,- ասաց նա։
Բագրատյանի խոսքով՝ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է նախագծերն ուղարկել բոլոր արտախորհրդարանական ուժերին՝ ակնկալելով նրանց առաջարկությունները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

