fbpx
Աշխարհ
10:32 23/10/2019

Անհրաժեշտ է պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը․ Պուտին

Երեկ Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահների հանդիպումը: 6 ու կես ժամից ավելի տևած հանդիպման արդյունքներն ամփոփվել են 2 լեզվով՝ 2 երկրների ԱԳ նախարարների ներկայությամբ:

ՌԴ նախագահի խոսքով՝ անհրաժեշտ է պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը, ազատել երկիրը օտարերկրյա զինված ուժերի ներկայությունից և Թուրքիայի նախագահը համակարծիք է այս տեսակետին։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

«Պետք է լայն երկխոսություն ծավալել Սիրիայի կառավարության և երկրի հյուսիս-արևելքում բնակվող քրդերի միջև: Ակնհայտ է, որ հենց նման բացառիկ երկխոսության շրջանակներում կարող են լիարժեքորեն հաշվի առնվել և իրագործվել քուրդ ժողովրդի՝ որպես բազմազգ սիրիական ժողովրդի անբաժանելի մի մասի բոլոր իրավունքներն ու շահերը»-ասել է Պուտինը լրագրողների հետ զրույցում:

Նա նաև կոչ է արել միջազգային հանրությանն առանց նախապայմանների և ակտիվորեն աջակցել Սիրիա վերադարձող բնակչությանը հումանիտար ասպարեզում: Ինչպես նաև հորդորել է ՄԱԿ-ին և մյուս միջազգային կառույցներին ակտիվորեն աշխատել սիրիացիների հայրենիք վերադառնալու ուղղությամբ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ