fbpx
Հասարակություն

Անհրաժեշտ տվյալներ՝ Վրաստան գնացողների համար

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը որոշ մանրամասներ է ներկայացրել՝ կապված Վրաստանի ցամաքային սահմանի բացվելու հետ։

Նշվում է, որ քաղաքացիների տեղաշարժի համար հայ-վրացական սահմանային անցակետերից դեռևս բաց կլինի միայն Բագրատաշեն-Սադախլո անցակետը։

Անցակետն բաց է ամեն օր, ժամը՝ 10։00-20։00 ընկած ժամանակահատվածում։

Դեսպանությունից միաժամանակ տեղեկացնում են նաև, որ Վրաստանի ողջ տարածքում գործում է պարետային ժամ՝ 23։00-05։00 ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև բաց և փակ տարածություններում դիմակի կրման պարտադիր պահանջ։

Պարետային ժամը խախտելու դեպքում տուգանքը կազմում է 2000 լարի, իսկ դիմակի չկրման կարգը խախտելու դեպքում՝ 20 լարի (կրկնվելու դեպքում՝ 40 լարի)։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ