fbpx
Խորհրդարան

ԱՆի Սամսոնյանը կոչ արեց հարգանքով վերաբերվել ընդդիմությանը

Եթե ձեզ թվում է, որ հեղափոխական էյֆորիայից և ձեր լեգիտիմ ձայների գլխապտույտից դուք կարող եք մոտենալ այդ ամբիոնին, գնահատականներ տալ, դաստիարակել, նվաստացնել կամ վիրավորել ընդդիմությանը ու հետո բարձր ամբիոններից խոսել ընդդիմության իրավունքների մասին, հետո որոշել, որ ընդդիմությունը խելոք նստած լսի ու հանդուրժի այդ ամենը, ուրեմն դուք մոլորության մեջ եք։ Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին՝ Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

Պատգամավորը կոչ արեց հարգանքով վերաբերվել ընդդիմությանը։

Այնուհետև նա խոսքն ուղղեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ հորդորելով հարգանքով վերաբերվել ընդդիմությանը, ընդդիմության գործառույթներին հետո նոր որոշել, արդյոք ընդդիմությունն իրավունք ուներ այդ ամբիոնից պաշտպանել իր ինքնասիրությունը, թե ոչ:

«Պարո՛ն Միրզոյան, իսկ եթե մենք խոսում ենք հանրային օգտակար երևույթներից և նախաձեռնություններից, ապա դա առաջինն ուղղված է ձեր խմբակցությանը, որը հենց երեկ տապալեց հանրային օգտակարության արժեք ունեցող մեր նախաձեռնությունը»,- ասաց նա:

Ելույթով հանդես եկավ նաև «Իմ քյալը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նրա խոսքով՝ ԱԺ-ում ով հանրայնորեն խոսեց, կարևորեց ԱԺ-ում տիրող մթնոլորտը:

«Խոսքի անձնավորումն անընդունելի է բոլորիս կողմից և, հետևաբար, ես առաջարկում եմ, որ առնվազն նրանք, ովքեր խոսեցին, հետևեն այս կանոններին: Միանշանակ պետք է, որ մենք բովանդակային դաշտից չտեղափոխենք անձնական և հետո չդժգոհենք, որ անձնական թիրախավորումներին հնչում են պատասխան թիրախավորումներ»,- ասաց Մակունցը՝ առաջարկելով վերադառնալ նորմալ աշխատանքային հունի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ