fbpx
Արցախ

Արցախում էլեկտրաէներիգիայի հովհարային անջատումները կկրկնապատկվեն

Արցախում այսօրվանից հոսանքի հովհարային անջատումներն ավելի երկարատև կլինեն. 2 ժամի փոխարեն հոսանքազրկումը կլինի օրական 4 ժամով, հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը։

Հունվարի 9-ից ի վեր ադրբեջանական կողմը արգելում է մասնագետներին մոտենալ և նորոգել Արցախը Հայաստանից սնուցող բարձրավոլտ էլեկտրագիծը։

37 օր շրջափակման մեջ գտնվող Արցախի 120 հազար բնակչությունը շարունակում է բախվել կենսական կարիքների բավարարման լուրջ դժվարությունների հետ:

Բազմաթիվ տնտեսվարողներ, նախադպրոցական հաստատություններ և հանրակրթական դպրոցներ ստիպված դադարեցրել կամ խիստ սահմանափակել են իրենց գործունեությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ