Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում լույս է տեսել Հայկ Համբարձումյանի «Անկախության «Սասնա ծռերը». էպոսը հայ արդի գրականության մեջ և հանրային դիսկուրսում» մենագրությունը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։
- Լոռեցի Սաքոն կբեմադրվի Իրանի թատրոններում
- Աշխարհահռչակ տենոր Ալեսանդրո Սաֆինան գալիս է Հայաստան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Անկախության շրջանում հայ գրական ու հանրային միտքն ընդգծված հետաքրքրություն է դրսևորում հայ վիպական բանահյուսության, մասնավորապես՝ հին առասպելների ու «Սասնա ծռեր» էպոսի նկատմամբ: Այդ հետաքրքրությունն արտահայտվում է ոչ միայն գեղարվեստական բնագրերում, այլև գրական-հանրային տարբեր քննարկումներում ու հասարակական-քաղաքական կյանքում:
«Անկախության «Սասնա ծռերը». էպոսը հայ արդի գրականության մեջ և հանրային դիսկուրսում» մենագրության մեջ ներկայացվում, քննարկվում և վերլուծվում են էպոսի գրական, մշակութաբանական, փիլիսոփայական ու քաղաքական ընթերցումները: Այս անդրադարձները թեև տարբեր են իրենց բնույթով ու նպատակներով, սակայն ընդհանուր ժամանակի ծնունդ լինելով՝ արտացոլում են անկախության շրջանի հայ իրականության գաղափարական հիմնական միտումները», – ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ: