fbpx
Զինված Ուժեր

Անկանոն կրակոցներին հայկական կողմը չի պատասխանել. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր` հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը ասաց, որ երեկ գիշերն անցել է համեմատաբար հանգիստ, մոտ 137 կրակոց է եղել Հայաստանի սահմանագոտու տարբեր հատվածներում:

«Մասնավորապես, Տավուշի մարզի տարբեր գյուղերի ուղղությամբ մարտական դիրքերում տեղակայված մարտական դիրքերում եղել են կրակոցներ, հիմնականում անկանոն, որոնց մեծ մասի դեպքում հայկական ուժերը պատասխան կրակ չեն վարել: Եղել են նաև այլ մարզերում ուղղությամբ կրակոցներ: Մասնավորապես, Ճամբարակի ուղղությամբ է եղել, օգտագործվել է ավտոմատ նռնականետ: Դիպուկ կրակոցներին հայկական կողմը պատասխանել է թիրախային դիպուկ կրակով, արդյունքում լռեցրել են»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Նա մեր վիրավորների վիճակի հետ կապված հայտնեց, որ վիրավորների վիճակը անփոփոխ է, իսկ մեկ վիրավորի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ