Աշխարհ
20:06 28/04/2021

Բաքուն և Անկարան գազային պայմանագիրը չեն երկարաձգել

Թուրքիան չի երկարաձգել ադրբեջանական գազի մատակարարման առաջին երկարաժամկետ պայմանագիրը և կասեցրել է «Շահ Դենիզ 1» նախագծից վառելիքի ներմուծումը:

Ըստ փորձագետների՝ կասեցումը ձեռնտու էր երկու կողմերին: Ապրիլին Ադրբեջանը նվազած ծավալները տեղափոխել է Հարավային գազային միջանցք և ավելացրել է մատակարարումները Իտալիա, որը ցուրտ ձմռանից հետո սկսել է ակտիվորեն գազը տեղափոխել պահեստներ: Բաքվում նշում են, որ Թուրքիա մատակարարումների մասը դադարեցվել է ժամանակավորապես:

Այս մասին տեղեկանում ենք EADaily-ից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ