Աշխարհ

Անկարան և Մոսկվան ԼՂ հարցով խաղաղ գործընթացին մասնակցելու նույն իրավունքներն ունեն. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանըհայտնել է, թե Անկարան և Մոսկվան ԼՂ հարցով խաղաղ գործընթացին մասնակցելու նույն իրավունքներն ունեն:

«Թուրքիան շահագրգռված է աշխարհում և տարածաշրջանում հակասությունների լուծմամբ ոչ պակաս, քան Ռուսաստանը: Ադրբեջանը հայտարարում է, որ եթե Երևանը կողմ է խաղաղ գործընթացին Ռուսաստանի մասնակցությանը, ապա Բաքուն առաջարկում է ներգրավել Թուրքիային: Այսինքն՝ բանակցությունների սեղանի շուրջ պետք է լինեն ինչպես Մոսկվան, այնպես էլ Անկարան»,-հավելել է նա:

Այս մասին տեղեկանում ենք «Անադոլու»-ից:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ