fbpx
Աշխարհ

Անկարայում կբացվի «Քարերի պոեզիա. Անի» ցուցահանդեսը

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Երկրաբանության և արվեստի թանգարանում փետրվարի 21-ին կբացվի «Քարերի պոեզիա. Անի» ցուցահանդեսը: Այս մասին գրում է ermenihaber-ը՝ հղում անելով arkeolojikhaber.com-ին:

«Anadolu Kültür» (Անատոլիայի մշակույթ) կազմակերպության կողմից նախաձեռնվող ցուցահանդեսին ներկայացվելու են լուսանկարներ պոլսահայ անվանի լուսանկարիչ Արա Գյուլերի արխիվից և ուսումնասիրության կենտրոնից, Աթաթուրքի անվան գրադարանից և Institute for the History of Material Culture of the Russian Academy of Sciences (IHMC RAS)-ի արխիվից:

Նշվում է, որ կազմակերպիչները ներկայացվելիք ցուցանմուշներով փորձելու են մարդկանց հաղորդակից դարձնել Մետաքսի ճանապարհի հռչակավոր քաղաքներից Անիի շքեղությանն ու պատմությանը:

Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև մայիսի 26-ը:

Նշենք, որ նույնանուն խորագրով ցուցահանդեսներ 2018-ին տեղի են ունեցել Ստամբուլում, ապա՝ Երևանում՝ Քաղաքաշինության կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ